Հոկտեմբերի 19-ին Մոնպելիեի և շրջանի հայկական ընկերության հայերենի դասերին հաճախող երեխաներին, ծնողներին և ընկերության անդամներին հյուրընկալեց Վալանսի Դավիթյան շաբաթօրյա դպրոցը և հայկական Սուրբ Սահակ եկեղեցին։ Եկեղեցու հոգևոր հովիվ Անդրանիկ Մալջյանը և դպրոցի ուսուցչական կազմը ջանք չէին խնայել կազմակերպելու ջերմ ընդունելություն։ Հայր Անդրանիկը ներկայացրեց դպրոցի և եկեղեցու պատմությունն ու գործունեությունը։ 80-ից ավելի աշակերտ ունեցող Դավիթյան դպրոցի սաները ներկայացան ասմունքով, պարով, հաճելի և հուզիչ պահեր պարգևելով ներկաներին։ Մոնպելիեի հայ համայնքի ներկայացուցիչները պատիվ ունեցան այցելել Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն, լինել Միսաք Մանուշյանի հուշակոթողի մոտ և քայլել Վալանսի հայկական թաղամասով։ Օրը լի էր հետաքրքիր և հուզառատ հանդիպումներով, օդը շնչում էր հայերեն։ Նմանատիպ հանդիպումներ նախատեսվում է կազմակերպել Ֆրանսիայի այլ քաղաքների հայ համայնքների հետ:
Le 19 octobre, les enfants assistants aux cours d’arménien, parents et membres de l’Amicale arménienne de Montpellier et de sa région ont été reçus par l’école Davitian de Valence et l’Eglise arménienne St-Sahag. Le directeur de l’école et pasteur de l’église Antranik Maldjian, le personnel et les élèves se sont mobilisés pour organiser un accueil chaleureux. Père Antranik a présenté l’histoire et les activités de l’école et de l’église. Les élèves se sont manifestés en récitant des poèmes et interprétant des danses, offrant ainsi des moments agréables et émouvants. Les représentants de la communauté arménienne de Montpellier ont eu l’honneur de visiter le Centre du Patrimoine arménien, le monument de Missak Manouchian et se promener dans le quartier arménien. La journée a été pleine de rencontres intéressantes et passionnantes, l’air respirait l’arménien.
Il est prévu d’organiser d’autres rencontres avec les communautés arméniennes de différentes villes françaises.